Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մարտի 27-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Մարտի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

24 դեկ 2025 11:53

ՔՊ նախընտրական ցուցակում չի լինի նաև Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը

ՔՊ նախընտրական ցուցակում չի լինի նաև Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը մերժել է նաև պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբոր՝ Նաիրի Սարգսյանի թեկնածությունը:

Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց պատգամավոր Սարգսյանը: ՔՊ վարչություն օրեր առաջ էլ չի հաստատել նաև Հայկ Սարգսյանի թեկնածությունը:

Նաիրի Սարգսյանը Փաշինյանի վաղեմի զինակիցներից է, կուսակցության հնաբնակներից, թե ինչու են որոշել, որ չլինի 2026-ի ցուցակում, թիմակիցները չեն հիմնավորել: Սարգսյան եղբայրները, որ 2007 թվականից Փաշինյանի հետ փողոցում են եղել, չեն հաշտվում թիմակիցների որոշման հետ, բողոքարկելու են վարչության որոշումը:

Նաիրի Սարգսյանը 2018 թվականից վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականն էր, երեք տարի է՝ կառավարությունում չէ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր