Հունիսի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Սամվել Կարապետյանը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ. Գոհար Մելոյան       Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում, «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում    

29 դեկ 2025 09:54

Հրդեհ՝ «Գարաժ մոլ»-ում, ահազանգ է ստացվել, որ «Գարաժ մոլում» կրակ և ծուխ են նկատվում

 Հրդեհ՝ «Գարաժ մոլ»-ում, ահազանգ է ստացվել, որ «Գարաժ մոլում» կրակ և ծուխ են նկատվումԱյսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ 15-րդ թաղամասում հայտնի «Գարաժ մոլի» տանիքից կրակ և ծուխ են նկատվում։

Shamshyan.com-ի տեղեկություններով,  օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք և հատուկ փրկարարական աշխատանքների կատարման և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Տեղում պարզվել է, որ բռնկվել են էլեկտրալարերը և մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են «Գարաժ մոլի» անվտանգության աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր