Օրբանը պարտվել է խորհրդարանի ընտրություններում, «Տիսան» սահմանադրական մեծամասնություն կստանա          Անկում տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 13-ի համար       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 13-ին    

29 դեկ 2025 19:02

Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին բшխվել են «Lexus GX 470»-ը և «Daewoo»-ն, կա 3 վիրшվոր

Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին բшխվել են «Lexus GX 470»-ը և «Daewoo»-ն, կա 3 վիրшվորԱյսօր՝ դեկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 48-ամյա Վահե Վ․-ին վարած «Lexus GX 470» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Նարեկ Հ․-ի վարած «Daewoo» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների իքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր