Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

30 դեկ 2025 20:09

Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում․ հրդեհ է բռնկվել «Jeep Compass» ավտոմեքենայում

Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում․ հրդեհ է բռնկվել «Jeep Compass» ավտոմեքենայումԱյսօր՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սևանի փողոցում՝ շենքերի մոտ, ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, Կոտայքի մարզի բնակիչ 64-ամյա Մամիկոն Ճ․-ին պատկանող «Jeep Compass» ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են սեփականատերն ու քաղաքացիները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր