Իրանի ժողովրդի անունից դատապարտում եմ Ձերդ Գերազանցությանը ուղղված վիրավորանքը, խաղաղության և եղբայրության մարգարե Հիսուսի պղծումը անընդունելի է          Սրանք ամեն ինչ անում են տրանսպորտում լարվածություն և բախումներ ստեղծելու, մարդկանց իրար դեմ հանելու համար       ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնեցված հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա. ՌԴ ԱԳՆ    

03 փետ 2026 10:42

Սյունիքում, «սուր էկզոգեն թnւնավորում» ախտորոշմամբ ԲԿ են տեղափոխվել ընտանիքի անդամներ, որոնցից 3-ը` անչափահաս

Սյունիքում, «սուր էկզոգեն թnւնավորում» ախտորոշմամբ ԲԿ են տեղափոխվել ընտանիքի անդամներ, որոնցից 3-ը` անչափահասՀունվարի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Սիսիանի համայնքային ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Արեն Գ․-ն, 38-ամյա Ազնիվ Պ․-ն, 11-ամյա Մ․ Գ․-ն, 7-ամյա Ա․ Գ․-ն և 7 ամսական Ա․ Գ․-ն։

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների և կատարված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հունվարի 27-ին ժամը 19։30-ի սահմաններում Ազնիվ Պ․-ն, Արեն Գ․-ն, Մ․ Գ․-ն կերել են տանը պատրաստված մթերքներ և ժամկետն անց թթվասեր, իսկ  ընտանիքի մյուս անդամներ՝ 7-ամյա Ա․ Գ․-ն և 7 ամսական Ա․ Գ․-ն թթվասեր չեն օգտագործել։

Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արեն Գ․-ն աշխատում է «Հիդրո» ՍՊԸ-ում, որպես վարորդ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր