Արմավիրի մարզում թեյնիկի եռացած ջուրը լցվել է 2-ամյա երեխայի վրա, նրա վիճակը ծանր է          Զովունի-Եղվարդ ճանապարհին բшխվել են «Honda»-ն ու «ՎԱԶ 2121»-ը, վիրшվորների մեջ կան երեխաներ       Ձյուն, բուք, մերկասառույց, ՀՀ տարածքում կան բազմաթիվ փակ ավտոճանապարհներ    

02 հուն 2026 11:51

Զովունի-Եղվարդ ճանապարհին բшխվել են «Honda»-ն ու «ՎԱԶ 2121»-ը, վիրшվորների մեջ կան երեխաներ

Զովունի-Եղվարդ ճանապարհին բшխվել են «Honda»-ն ու «ՎԱԶ 2121»-ը, վիրшվորների մեջ կան երեխաներԵրեկ՝ հունվարի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22:10-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդի վարչական տարածքում բախվել են «Honda» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի, որից 2-ը ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների անչափահասներ են, տեղափոխվել են հիվանդանոց։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Եղվարդի շտապօգնության բժիշկներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենանների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Զովունիից մինչև Եղվարդ ճանապարհն ամբողջությամբ մերկասառույց է և ճանապարհն սպասարկող ընկերությունը եթե ժամանակին ճանապարհը մշակեր աղ ու ավազով, ապա վթարը տեղի չէր ունենա։ Իսկ վթարված երկու ավտոմեքենանների անվադողերը ձմեռային են, ինչը արձանագրել են պարեկները։

Բախման հետևանքով էլ «Նիվան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, իսկ «Honda»-ն մասամբ հայտնվել երթևեկելի գոտում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր