21-րդ դարում Գյումրիում դեռ 2,000 տնակ կա, որտեղ մարդիկ են ապրում, ամեն երկրորդ երեխան աղքատության մեջ է ապրում          ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները       Հունիսին կենդանակերպի այս նշաններին ֆինանսական առաջընթաց է սպասվում    

27 փետ 2026 22:02

Չարենցավան քաղաքում բшխվել են «Honda Accord»-ը և «Ford Transit»-ը, վերջինը կողաշրջվել է, կան վիրավnրներ

Չարենցավան քաղաքում բшխվել են «Honda Accord»-ը և «Ford Transit»-ը, վերջինը կողաշրջվել է, կան վիրավnրներԱյսօր՝ փետրվարի 27-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի սկզբնամասում բախվել են «Ford Transit» և «Honda Accord» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվ ժամանած Չարենցավանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, իսկ «Honda Accord»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր