Արմավիրի մարզում թեյնիկի եռացած ջուրը լցվել է 2-ամյա երեխայի վրա, նրա վիճակը ծանր է          Զովունի-Եղվարդ ճանապարհին բшխվել են «Honda»-ն ու «ՎԱԶ 2121»-ը, վիրшվորների մեջ կան երեխաներ       Ձյուն, բուք, մերկասառույց, ՀՀ տարածքում կան բազմաթիվ փակ ավտոճանապարհներ    

02 հուն 2026 12:29

Արմավիրի մարզում թեյնիկի եռացած ջուրը լցվել է 2-ամյա երեխայի վրա, նրա վիճակը ծանր է

Արմավիրի մարզում թեյնիկի եռացած ջուրը լցվել է 2-ամյա երեխայի վրա, նրա վիճակը ծանր էshamshyan.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ  «ջերմային այրվածք եռացրած հեղուկով, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, զույգ վերին վերջույթների շրջանում, 1-ին, 2-րդ, 3-րդ՝ մոտավորապես 20 տոկոս մարմնի մակերեսի, այրվածքային շոկ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխվել մի երեխա։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ երեխան Արմավիրի մարզի բնակիչ 2-ամյա Ն․ Ա․-ն է, ում առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, երեխան տան խոհանոցում քաշել է միացված վիճակում գտնվող էլեկտրական թեյնիկից և եռացված ջուրը լցվել է վրան։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր