Արտակարգ դեպք՝ Երևանում, երթևեկելու ընթացքում կոտրվել է ավտոբուսի մեջտեղի պատուհանի ապակին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 61-ամյա Նորայր Ա․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 21։20-ի սահմաններում Հունան Ավետիսյան փողոցում երթևեկելու ընթացքում իրեն անհայտ պայմաններում կոտրվել է իր վարած «Zongtong» մակնիշի ավտոբուսի ձախակողմյան հատվածի մեջտեղի պատուհանը։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ Նորայր Ա․-ի ապակու կոտրվելու հետևանքով «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ին պատճառվել է 280 հազար դրամի վնաս։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Նորայր Ա․-ն աշխատում է «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ում, որպես վարորդ։
