Օդի ջերմաստիճանը կբարձրանա16-20 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Ի՞նչ է խոստանում 2026 թվականի հունվարը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար       Հունվարի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

05 հուն 2026 18:09

Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ

Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետԱնկախ եկեղեցու առջև ծառացած դժվարություններից ու մարտահրավերներից՝ Սուրբ Ծննդյան խորհուրդը մեզանում շարունակում է իր կենսական, կարևոր և լուսավոր ավետիսով յուրաքանչյուրիս մխիթարել և նաև առաջնորդել սուրբ եկեղեցի՝ մասնակցելու սուրբ պատարագի, հաղորդակից լինելու Քրիստոսի ծննդյան խորհրդին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:

«Այսօր ճրագալույց է, և շուտով բոլոր եկեղեցիներում կմատուցվի ճրագալույցի նախատոնական պատարագը, և պատարագի վերջում կազդարարվի Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ճրագալույցի պատարագի ավարտին մարդկանց կբաշխվի Քրիստոսին խորհրդանշող լույսը՝ հավատքով ու աղոտքով, որ Աստծու օրհնությունը պետք է թափանցի մեր երկիր ու մեր կյանք, մեր ընտանիք»:

Հարցին, թե արդյո՞ք երեկվա դեպքից հետո Վեհափառ Հայրապետը չի փակի դռները 10 եպիսկոպոսներին ներելու առաջ, Տեր Եսային պատասխանեց, որ չի կարող գնահատականներ կամ որակում տալ. «Ընթացքը ցույց կտա, Վեհափառ Հայրապետը ինքը կորոշի»:

Անդրադառնալով եպիսկոպոսների հետ վերադարձի ճանապարհին՝ Տեր Եսային նշեց, որ քրիստոնեությունն այն կրոնն է, որ միշտ տալիս է հնարավորություն ապաշխարհելու ու ետ դառնալու:

Եպիսկոպսներին ուղերձ հղելու մասին նշեց, որ ձեռնպահ կմնա սրբազաններին այն հղել, փոխարենը՝ երեկվա հայտարարության մասին նշեց. «Սա սահմանադրության խախտում է, հուսանք, որ իրավապահ մարմինները անդրադարձ կունենան»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր