Քանի ընտրող կա ՀՀ-ում.. «Ժողովուրդ»          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 16-ին       Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. Ժողովուրդ    

07 հուն 2026 11:32

Արտակարգ դեպք՝ Երևանում, 15-ամյա տղան ձախ նախաբազկի պատռվածքnվ տեղափոխվել է բժշկական կենտրոն

shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ձախ նախաբազկի պատռված վերք» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ծնողի ուղեկցությամբ երեխա է տեղափոխվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 15-ամյա Հ․ Թ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին երեխայի մայրը հայտնել է, որ որդին նշված վնասվածքը ստացել է իրենց տան մոտ սառած գետնի վրա սայթաքելու և կոտրված ապակյա շշերի վրա վայր ընկնելու հետևանքով՝ իր անզգուշության հետևանքով և նրան ոչ ոք չի վնասել։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր