Ապրիլի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն, վերջինն էլ բախվել է քարերին և կողաշրջվել, կա 6 վիրավոր    

07 հուն 2026 20:13

Սյունիքում պարեկները ձերբակալել են ոչ սթափ և առանց վարորդական իրավունքի վարորդի

Սյունիքում պարեկները ձերբակալել են ոչ սթափ և առանց վարորդական իրավունքի վարորդիՊարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողները դեկտեմբերի 4-ին Ձորաստան-Ներքին Խոտանան խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են «Պորշ Կաեն» մակնիշի մեքենա։

Պարզվել է, որ 30-ամյա վարորդը սթափ չի եղել, իսկ մեքենան վարել է առանց վարորդական վկայականի։

Վարորդին տեղափոխել են Համայնքային ոստիկանության Կապանի բաժին, մեքենան՝ բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Զննությամբ բեռնախցիկում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի գազային ատրճանակ և 2 փամփուշտ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

ՆԳՆ ոստիկանություն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր