Հունվարի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի       Վագոն տնակում բռնկված կրակը հրշեջները մարելուց հետո հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին    

12 հուն 2026 19:28

Փարաքարի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի uպանության դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 2 անձի մասով

Փարաքարի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի uպանության դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 2 անձի մասովԱվարտվել է 2025 թվականի սեպտեմբերի 24-ին Փարաքար համայնքի նախկին ղեկավարի, ՆԳՆ ոստիկանության աշխատակցի սպանության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 2 անձի մասով: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

Ինչպես արդեն հայտնել ենք, Մերձավանում տեղի ունեցած սպանության առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Գ.Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), իսկ Ն.Օ.-ի նկատմամբ՝ 46-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությանն օժանդակելը) (2 դրվագ) և 46-44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձին օժանդակելը):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Գ.Հ.-ի և Ն.Օ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր