ՔՊ-ականները հավաքվում են աչքալուսանքի․ «Հրապարակ»          Մարտի 1-ի քրեական վարույթով ուշագրավ գործընթացներ են սպասվում. «Ժողովուրդ»       Թեմի նոր առաջնորդը հանդիպումների մեջ է․ «Հրապարակ»    

16 հուն 2026 09:50

Մարտի 1-ի քրեական վարույթով ուշագրավ գործընթացներ են սպասվում. «Ժողովուրդ»

Մարտի 1-ի քրեական վարույթով ուշագրավ գործընթացներ են սպասվում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն Հակակոռունցիոն կոմիտեում 2008-ի Մարտի 1-ի քրեական վարույթով ուշագրավ գործընթացներ են սպասվում: Ասել է, թե նախաքննական մարմինը բացի նախկին պաշտոնյաների գործերը դատարան ուղարկելուց այլ գործընթացների էլ է նախապատրաստվում։

Նշենք, որ օրերս «Մարտի 1»-ի քրեական վարույթով մեղադրյալ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սաշիկ Աֆյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։

Քրեական վարութով Ս. Աֆյանը 2008 թվականի մարտի 1-ին կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա՝ քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողությունները, որի հետևանքով անձանց իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

Բայց էլի սպասվում են զարգացումներ:

Նկատենք, որ Մարտի 1-ի գործը քննելու մասով ավելի ակտիվ իմիտացիա է արվում, քան պատերազմի հանցանքի, զոհերի գործերի քննության»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր