Իրանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները, մեղադրել է Քուվեյթին և Բահրեյնին          ԵՄ ղեկավարությունն ագրեuիվորեն ձեռնամուխ է եղել ՀՀ-ից Ռուս Ուղղափառ Եկեղեցու դուրսմղմանը. ՌԴ ԱՀԾ       Տեսանյութ.Հունիսի 3-ին դնում ենք մեծ հաղթանակի սկիզբը․ Սամվել Կարապետյանի կոչը հանրահավաքից առաջ    

16 հուն 2026 13:36

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը հոդվածով։

Գրել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

«Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի  522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):

Վերջինս ձերբակալվել է:

Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր