Տեսանյութ․Հարձակում ԱԱԾ-ի վրա, քաղաքացին փորձել է հրկիզել շենքը          Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող «FAW» մակնիշի ավտոբուսը կողաշրջված հայտնվել է ջրատարում, կա 4 վիրшվոր       Մարտի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

18 հուն 2026 20:01

Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Opel»-ը և «ՎԱԶ 2106»-ը, վիրшվոր կա

Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Opel»-ը և «ՎԱԶ 2106»-ը, վիրшվոր կա Երեկ՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ հատվածում բախվել Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Սերյոժա Ծ․-ի վարած «Opel» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 51-ամյա Գարուն Ս․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդներից Սերյոժա Ծ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով, իսկ ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս՝ ձնակույտի մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր