Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

19 հուն 2026 20:35

Փրկարարները հղի կնոջը տեղափոխել են բժշկական կենտրոն

Փրկարարները հղի կնոջը տեղափոխել են բժշկական կենտրոնՀունվարի 19-ին, ժամը 11։52-ին ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Այրք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը (ձնաբքի պատճառով ավտոճանապարհը փակ է, շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ)։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հղի կնոջը փրկարարական մեքենայով տեղափոխել են բժշկական կենտրոն․ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր