Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

18 հուն 2023 20:52

Վնասներ և փլուզումներ Շիրակի մարզում` հորդառատ անձրևի և սելավաջրերի հետևանքով

Հունիսի 18-ին, ժամը 16։22-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի և սելավաջրերի հետևանքով փլուզվել է Առափի գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի պատը, վնասվել է խմելու ջրի խողովակը․ տունը ջրալցվում է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ սելավաջրերից փլուզվել են տան երկշերտ հենապատի առաջին շերտը՝ մասամբ (մոտ 4 քմ), վնասվել է խմելու ջրի խողովակը, ինչից տունը ջրալցվում է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ռետինե խողովակի միջոցով փոխել ջրի ուղղությունը։
 

Հունիսի 18-ին, ժամը 17։16-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով փլուզվել է Գյումրի քաղաքի Վահան Չերազի փողոցի տներից մեկի հյուրասենյակի առաստաղը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ անձրևաջրերի հետևանքով վնասվել է տան առաստաղի գիպսե քիվը՝ մասամբ, որի մի մասը պոկվել և ընկել է։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր