Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա, եղանակն՝ առաջիկա օրերին          Արևելյան հորոսկոպը խոստանում է իրական առաջընթաց մի շարք կենդանակերպի նշանների համար       Հունվարի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 հուն 2026 02:04

Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա, եղանակն՝ առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա, եղանակն՝ առաջիկա օրերինՀունվարի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Երևան քաղաքում՝
Հունվարի 23-ին սպասվում է ձյուն: Հունվարի 21-22-ին, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`
Հունվարի 21-ի գիշերը, 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-ի և 24-ի ցերեկը, 22-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հյուսիսային 2-5մ/վ, հունվարի 23-24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով, հունվարի 23-24-ին գիշերային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր