Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել․ «Հրապարակ»          ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել․ «Հրապարակ»       Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»    

22 հուն 2026 11:47

ՀՀ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, որոշ տեղերում բուք է

ՀՀ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, որոշ տեղերում բուք է Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Մեղրու լեռնանցքը, Թթուջուր-Նավուր, Գնդեվազ-Ջերմուկ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար և դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Շինուհայր-Հարժիս և Շինուհայր-Տաթև ավտոճանապարհներին բուք է։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր