Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք Հայաստանում. Փաշինյանը՝ արցախցիներին          Քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ       Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոսի վшխճանման առիթով    

01 փետ 2026 14:14

Աբովյան-Արզնի ճանապարհին բшխվել են «Nissan X-Trail»-ն ու «Opel»-ը, կա վիրшվոր

Աբովյան-Արզնի ճանապարհին բшխվել են «Nissan X-Trail»-ն ու «Opel»-ը, կա վիրшվորԱյսօր՝ փետրվարի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:30-ի սահմաններում Աբովյան-Արզնի ավտոճանապարհին բախվել են «Nissan X-Trail» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ու վարորդները նշում էին, որ ճանապարհը եղել է մերկասառույց, «Nissan»-ի անվադողերը եղել են ձմեռային, իսկ «Opel»-ի հետևի 2 անվադողերը՝ ոչ ձմեռային։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր