Կարճ ժամանակ անց ՀԷՑ-ը կդառնա Հայաստանի և ՀՀ քաղաքացիների սեփականությունը, հաջորդը կլինի «Արարատցեմենտը»          Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը       Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր    

02 փետ 2026 13:07

Կոտայքում բախվել են «Nissan»-ն ու «Mitsubishi»-ն, դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում

Կոտայքում բախվել են «Nissan»-ն ու «Mitsubishi»-ն, դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակումԱյսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 30-ամյա Արարատ Ս.-ի վարած «Nissan» մակնիշի և 35-ամյա Անդրանիկ Ի.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ «Mitsubishi»-ն էլ կիսակողաշրված ընկել է «Nissan»-ի վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր