Հունգարիան ընտրել է Եվրոպան, վերադառնում է իր եվրոպական ուղուն          Արտակարգ իրավիճակ Նոր Նորքում, փրկարարներն արհեստական լճակից դուրս են բերել 10-ից ավելի մեքենաներ       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 13-ին    

13 փետ 2026 13:38

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի վերաբերյալ ՌԴ առաջարկներից

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի վերաբերյալ ՌԴ առաջարկներիցՀայաստանի բարձրագույն ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի վերաբերյալ ՌԴ առաջարկներից, Ռուսաստանը սթափ հաշվարկի և ժողովրդի շահերի հույս ունի, այլ ոչ թե մտածելու «ի հեճուկս մորս կսառեցնեմ ականջներս» ասացվածքի ոգով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանության մեջ ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:

«Հայաստանի ղեկավարությունը, այդ թվում՝ բարձրագույն, տեղյակ է ատոմային էներգետիկայի զարգացման վերաբերյալ մեր առաջարկներից։ Չբացահայտելով մանրամասները՝ ասեմ, որ այնտեղ պայմանները շատ, շատ շահավետ են, իսկ տեխնոլոգիաներն ամենաառաջադեմն են, և միևնույն ժամանակ դրանց հուսալիությունն ապացուցված է բազմամյա շահագործմամբ։

Էլ չենք խոսում այն մասին, որ «Ռոսատոմը» առաջին տեղն է զբաղեցնում արտասահմանում ԱԷԿ-ի կառուցման նախագծերի քանակով՝ համաշխարհային շուկայի 90%-ը, և ունի փոքր մոդուլային ռեակտորների նախագծման, կառուցման և շահագործման յուրահատուկ փորձ:

Կցանկանայի հուսալ, որ մեր գործընկերների կողմից համապատասխան որոշումներ կայացնելիս կգերիշխի սթափ հաշվարկն ու ժողովրդի շահերը, այլ ոչ թե «ի հեճուկս մորս կսառեցնեմ ականջներս» ասացվածքի ոգով մտածողությունը»,-ասել Է Շոյգուն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր