Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ          Տեսանյութ՝ Հայտնի է Աջափնյակում կրակոցների հետևանքով սպանվածի ինքնությունը, միջադեպի մասնակիցների շրջանակը, նոր կադրեր       Փետրվարի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

18 փետ 2026 22:05

Տեսանյութ՝ Հայտնի է Աջափնյակում կրակոցների հետևանքով սպանվածի ինքնությունը, միջադեպի մասնակիցների շրջանակը, նոր կադրեր

Տեսանյութ՝ Հայտնի է Աջափնյակում կրակոցների հետևանքով սպանվածի ինքնությունը, միջադեպի մասնակիցների շրջանակը, նոր կադրերՓետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է և կրակոցի ձայներ են լսվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներ։

Պարզվել է, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք կան տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։

Իրավապահների ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին։

Հիշեցնենք, որ կրակոցներ են հնչել Երևանի Աջափնյակ թաղամասում Աբելյան փողոցի 9 հասցեում։

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։ Կան վիրավորներ, որոնց դեպքի վայրից տեղափոխել են միջադեպի մասնակիցները։ 

Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացու տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր