Աջափնյակում դեպքի մասնակիցներից մեկը կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 5-ի նկատմամբ՝ տնային կալանքը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է, և որ կրակոցի ձայներ են լսվել։ Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության և ՔԿ ծառայողները պարզել են, որ ԲԿ-ներ են տեղափոխվել դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։
