21-րդ դարում Գյումրիում դեռ 2,000 տնակ կա, որտեղ մարդիկ են ապրում, ամեն երկրորդ երեխան աղքատության մեջ է ապրում          ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները       Հունիսին կենդանակերպի այս նշաններին ֆինանսական առաջընթաց է սպասվում    

22 փետ 2026 09:00

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՓետրվարի 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ի երեկոյան, 23-ի գիշերը, 24-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, փետրվարի 26-ին՝ թաց ձյուն և ձնախառն անձրև։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ի երեկոյան, 23-25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ին ողջ հանրապետության տարածքում սպասում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 3-5 աստիճանով, իսկ 24-26-ի ցերեկային ժամերին ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր