2025 թվականն առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ չեղան սահմանային զnհեր, հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում          Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել       Հնարավոր պատերազմն իրանցիները դիտարկելու են գոյութենական հարց՝ կենաց-մահու կռիվ, և գործելու են հենց նման տրամաբանությամբ    

25 փետ 2026 20:31

Արարատի մարզի Ռանչպար գյուղում կուտակված անասնակեր է այրվել

Արարատի մարզի Ռանչպար գյուղում կուտակված անասնակեր է այրվելԱյսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռանչպար գյուղում կուտակված անասնակեր է այրվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները և անասնակերի տերը։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն հրշեջները արդեն մի քանի ժամ է փորձում են մարել կրակը։ Նրանց հաջողվել է կանխել կրակի տարածումը, հակառակ դեպքում ամբողջ տարածքը պատված էր չոր խոտով և եթե չկանխեին կրակի տարածումը այն ավելի մեծ հատված կընդգրկեր։ Կրակն ու ծուխն էլ տեսանելի է գյուղի տարբեր ծայրերից։

Այս պահին հրշեջները շարունակում են իրենց աշխատանքը, անգամ օգտագործում են գյուղատնտեսական գործիք՝ եղան։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է անասնագոմի և խոտի սեփականատերերի ինքնությունը, ինչպես նաև ինչ հանգամանքներում է կրակը բռնկվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր