Սաստիկ բքի պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է, ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին
Փետրվարի 27-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք ավտոճանապարհը, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածը, Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։
Սաստիկ բքի պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը ձնաբքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է։
Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Դիլիջանի, Սևանի, Տավուշի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։
Վայքի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։
Տավուշի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։
