Արշակ Սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց          Շղթայական ավտովթար՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհին, կա 3 տուժած       Տեսանյութ.Սերգեյ Բագրատյանի կնոջ հանքից ի՞նչ կա, ԱՆԻՖ-ի 25 միլիարդից ի՞նչ կա, ԱԺ-ում իրավիճակը լարվել է    

05 մար 2026 13:09

Շղթայական ավտովթար՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհին, կա 3 տուժած

Շղթայական ավտովթար՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհին, կա 3 տուժածԱյսօր՝ մարտի 5-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11:50-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում մերկասառույց ճանապարհի պատճառով բախվել են «Mercedes», «Nissan», «Ford», 2 «Opel» և  «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չի կատարել մերկասառույցը աղ ու ավազի խառնուրդով մշակելու ուղղությամբ, ինչն էլ դարձել է շղթայական ավտովթարի պատճառը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր