Սայաթ Նովա բնակավայրի մոտակայքում «Opel»-ը գլխիվայր շրջվել է, կա տուժած          Պայթյnւն՝ Երևան-Սևան ավտոճանապարհի գազալցակայաններից մեկում, կա տուժած       Մարտի 6-ին գազամատակարարման դադարեցում կլինի հետևյալ հասցեներում    

06 մար 2026 10:51

Պայթյnւն՝ Երևան-Սևան ավտոճանապարհի գազալցակայաններից մեկում, կա տուժած

Պայթյnւն՝ Երևան-Սևան ավտոճանապարհի գազալցակայաններից մեկում, կա տուժածՄարտի 6-ին, ժամը 07։53-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայում։ Վարորդը, տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է ավտոմեքենայի սրահը՝ մասամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր