Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մարտի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Արարատի մարզում 61-ամյա վարորդը «ՎԱԶ 2106» վարելիս հանկարծամшհ է եղել, բшխվել բնակչի տան ցանկապատին    

10 մար 2026 21:31

Արարատի մարզում 61-ամյա վարորդը «ՎԱԶ 2106» վարելիս հանկարծամшհ է եղել, բшխվել բնակչի տան ցանկապատին

Արարատի մարզում 61-ամյա վարորդը «ՎԱԶ 2106» վարելիս հանկարծամшհ է եղել, բшխվել բնակչի տան ցանկապատինԱյսօր՝ մարտի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Սուրիկ Հ․-ն ավտոմեքենա վարելիս հանկարծամահ է եղել, ինչի պատճառով էլ Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել նույն գյուղի բնակիչ 60-ամյա Տիգրան Պ․-ին պատկանող տան ցանկապատի ազբեստե թիթեղներին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ նա մահացել է։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր