Ադրբեջանում անհանգիստ են․ «Հրապարակ»          Առանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է. «Հրապարակ»       Իշխանության քայլերից մի քանիսի մասով դատական ակտեր Վարչական դատարանից տևական ժամանակ է ունենք    

16 մար 2026 17:27

Չարենցավանում ջերմոց է փլnւզվել, քաղաքացին մնացել է փլատшկների տակ

Չարենցավանում ջերմոց է փլnւզվել, քաղաքացին մնացել է փլատшկների տակԱյսօր՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքում ջերմոցը փլուզվել է և քաղաքացին մնացել է փլատակների տակ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Փրկարարները ու պարեկները մեծ դժվարությամբ կարողացել են փլատակների տակից դուրս բերել Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Գարիկ Ս․-ին և պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր