Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 24-ի համար          Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը 1 ավտոտնակ ուներ, իսկ հիմա՝ 3 բնակարան. «Ժողովուրդ»       Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար. «Փաստ»    

24 մար 2026 08:19

Դատարանն արդարացրել է օրենքով գող Շահումյանցի Ժիրոյին․ «Հրապարակ»

Դատարանն արդարացրել է օրենքով գող Շահումյանցի Ժիրոյին․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ Օրենքով գող Շահումյանցի Ժիրոն (Ժիրայր Բրուտյանը) 2021-ին կալանավորվեց` քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու հոդվածով: Նրան մեղադրում էին, որ «զոն նայողի» գործառույթներ է կատարել՝ «դրսից բերված գրեֆներ» է բաժանել «Արմավիր» ՔԿՀ-ի 3-րդ մասնաշենքում պահվող անձանց, ապա հանձնարարել է անկարգություններ իրականացնել:

Գործով անցնում են նաեւ քրեական հեղինակություն Կիլիկիացի Հարութիկը (Հարություն Թորոսյանը) եւ Արթուր Բրոյանը, որը քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից է։ Գործը դատարան է մտել 2022-ին՝ 3 մեղադրյալով։

Դատավոր Սուսաննա Գզոգյանը փոխել է օրենքով գողի խափանման միջոցը՝ 20 միլիոն դրամով։ Եվ 3 տարվա դատաքննությունից հետո առաջին ատյանի դատարանն արդարացրել է նրան ու վերադարձրել խափանման միջոց 20 միլիոն դրամը։ Արդարացվել է նաեւ Կիլիկիացի Հարութիկը։

Բրուտյանի փաստաբան Հունան Բաբայանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ դատախազությունը բողոքարկել է դատավճիռը, սակայն դեռ նորություն չունեն։ Հարցրինք նաեւ՝ Ժիրայր Բրուտյանն այլ քրեական վարույթով անցնո՞ւմ է։ Ասաց, որ չի կարող պատասխանել։ «Շահումյանցի Ժիրոն 2024-ին էլ էր ձերբակալվել․ նրան եւ ուղեկիցներին գետնին պառկեցնելով՝ բերման էին ենթարկել, խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեղադրանքով, ապա ազատ էին արձակել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր