Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 10-ի համար          Ադրբեջանում անհանգիստ են․ «Հրապարակ»       Առանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է. «Հրապարակ»    

24 մար 2026 18:00

Երկրաշարժ է գրանցվել Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ է գրանցվել Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելքՍույն թվականի Մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 14:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.08⁰ և արևելյան երկայնության 45⁰35⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝  Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.7 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայությունից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: 

Երկրաշարժը զգացվել է՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Մադինա գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր