Ինչու 10.800 դրամ և ոչ ավել ոչ պակաս, ինչ հաշվարկից ելնելով է այդ որոշումը կայացվել
-Ապահովագրական ծառայությունների փաթեթը ձևաորվում է որոշակի հաշվարկների հիման վրա, որոնց համար հիմք են հանդիսանում ապահովագրական փաթեթի ծավալը։ Մասնավորապես հաշվարկված են բուժ ծառայությունների տեսակը, ովքե՞ր են լինելու շահառու, ինչպես նաև նախատեսված են վերջիններիս առողջապահական կարիքները և իհարկե այդ ծառայություններից օգտվելու շահառուների հավանականությունը և քանակը։ Այնուհետև ակտուառական մոդելի միջոցով հավաքագրվել է թե որքան գումար կպահանջվի, ելնելով նրանից թե քանի հոգու վրա կարող ենք բաժանել այդ ծախսը։ Ըստ դրա ձևավորվել է ապահովագրական վճարի չափսը։
- Ո՞ւնեք հստակ հաշվարկ թե հանրապետությունում քանի աշխատող կա, որոնց աշխատավարձը կազմում է 200000 և ավելի դրամ և քանի շահառու կա։
-Այո, հաշվարկված է շուրջ 300000 վարձու աշխատող և անհատ ձեռնարկատերեր։ Շահառուների թիվը մոտ 1,2մլն է, ովքեր ապահովագրված են պետության կողմից։ Խոսքը վերաբերվում է մինչև 18 տարեկան երեխաներին, 65 պլյուսից բարձր տարիքի թոշակառուներին, սոցիալական տարբեր համակարգերում ներգրավված հաշմանդամություն ունեցող անձանց։
-Տեսեք համակարգի ներդրումից մեկ ամիս անց բուժաշխատողները՝ բժիշկները բողոքում են, որ պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումից հետո իրենց աշխատավարձերը նվազել են։ Գուցե դա պայմանավորված է նրանով, որ պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի անցնելուց առաջ, բժշկական ծառայությունների ինքնարժեքի հստակ ուսումնասիրություն և հաշվարկ չի արվել, այսինքն բժշկների աշխատավարձը գուցե չի հաշվարկվել, ինչի պատճառով էլ խնդիր է առաջացել։
-Ոչ, հաշվարկված են բոլոր ծախսերը, այդ թվում նաև բժշկների վարձատրությունը, ինչի համար հիմք է ընդունվել բժշկների վարձատրության այն չափը, որը փաստացի ամրագրված է եղել 2023-2024 թվականներին։ Այդ տվյալները մենք հավաքագրել ենք բոլոր բժշկական կազմակերպություններից։ Նշեմ, որ բժշկների վարձատրության չափը բոլորովին էլ ցածր չէ, միգուցե պարտադիր ապահովագրական համակարգի ներդրումից հետո աշխատավարձերի աճը իրենց սպասվածին համահունչ չէ, սակայն պետք է ընգծեմ, որ մենք զգալի աճ ունենք նաև վարձատրության ուղությամբ։
-Գիտեք, բժիշկները բողոքում են ոչ թե նրանից, որ իրենց աշխատավարձերի աճը փոքր է, այլ որ եղածից ցածր է։ Այդ իսկ պատճառով եմ ուզում ճշտել, գուցե բուժծառայության ինքնարժեքի հաշվարկում աշխատավարձերի ձևավորման չափը պատշաճ չի՞ հաշվարկվել։
-Աշխատավարձերի ցածր լինելու մասին տեղակատվություն չեմ ստացել։ Միևնույն ժամանակ նշեմ, որ աշխատավարձը ձևավորվում է բազվաթիվ բաղկացուցիչ մասերից։ Նշեմ, որ պարտադիր ապահովագրությունը ներդրվում է փուլային տարբերակով։ Այժմ կան նաև այդ ցանկում չընդգրկված քաղաքացիներ, որոնց համար պետությունը երաշխավորել է բազային որոշակի ծառայությունների մատուցում։ Գուցե և այդ բազային ծառայությունների շրջանակներում ստացված աշխատավարձերի չափն են նշում բժշկները։ Նկատեմ, որ երբ և՛ պետբյուդջեից և ապահովագրական միջոցներից ավելանում է ծառայությունների ընդհանուր գումարը, ապա բժշկների աշխատավարձը չի կարող ցածր լինել, դա աբսուրդ է։
-Ինչ խոսք, բժշկական պարտադիր ապահովագրությունը շատ կարևոր և անհրաժեշտ գործընթաց է, ինչը իրենց կարող են թույլ տալ զարգացած տնտեսություն ունեցող երկրները։ Գաղտնիք չէ, որ ցանկացած նման ծրագրի իրականացման համար պահանջում են երկար փողեր, ինչը կարող է ապահովել միայն զարգացած տնտեսությունը։ Գաղտնիք չէ նաև, որ այս պահին Հայաստանի տնտեսությունը զարգացվածության այդ անհրաժեշտ մակարդակը չունի։ Մյուս կողմից տնտեսապես զարգացած երկրներում համակարգը ներդրելու համար հաշվարկվել է բուժծառայությունների ինքնարժեքը, որում ներառնված են ոչ միայն բժշկական սարք-սարքավորումների, դեղորայքի, գույքի, այլև բուժանձնակազմի աշխատավարձը, հիմնարկի կոմունալ բոլոր ծախսերը և այլն։ Հիմա այդ բոլոր ծախսերը հաշվարկել եք։
-Իհարկե, և ուղակի և աննուղակի ծախսերը հաշվարկված են։
-Հետևաբար տարվա կեսին ֆինանսավորման խնդիր չի առաջանա, ինչպես օրինակ պետպատվերի դեպքում, երբ վեց ամիս հետո նախարարությունը և բուժհիմնարկները շահառուներին հայտարարում էին որ գումարը ավարտվել է։
-Ինչ՞ խնդիր։
-Տեսեք, պետպատվերի դեպքում տարին չավարտված պարզվում էր, որ շահառուների քանակը և պետպատվերի՝ պետբյուջեյից հատկացված գումարները անհամաչափ էին։ Հիմա եթե հստակ հաշվարկ է արվել ելնելով յուրաքանչյուր բուժծառայության ինքնարժեքից, որում ընդգրկված են ուղղակի և աննուղակի ծախսերը, կարող ենք ենթադրել, որ տարվա կտրվածքով հատկացվող ապահովագրական գումարը պետք է լիովին բավարարի՝ հատկապես երբ ասացիք, որ գիտեք որտեղից որքան գումար է հավաքվում և քանի շահառուի վրա է բաժանվելու այդ գումարը։
-Այո, հաշվարկված է։ Ցանկացած երկրում, ցանկացած առողջապահական հիմնարկի ֆինանսավորման համակարգում նախատեսվում են որոշակի ռիսկային գործոններ։ Չի բացառվում, որ նման ռիսկերի առաջացման դեպքում կիրառվեն հերթագրման համակարգեր։ Ընդգծեմ, առողջապահական պարտադիր ապահովագրության համակարգ ունեցող երկրներում ևս գործում է հերթագրման մոտեցումը։
-Օնկոլոգիական և այլ ծանր հիվանդությունների դեպքերում էլ են հերթագրվելու։
-Հերթագրումը կիրառվելու է միայն այն դեպքերում, երբ այդ գործնթացը վնաս չի հասցնի շահառուի առողջությանը։
Ժասմեն Վիլյան
