Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen Vento»-ն, կա տուժած          Մեր տղերքը երկիրը թողնում են, գնում են, քյասիբությունը մեզ չի սազում, մենք իրար հետ պետք է նորմալ երկիր սարքենք       Հայաստանը պաշտպանություն է փնտրում «սպառնալիքի անմիջական աղբյուրից»    

07 ապր 2026 09:40

Պասիվները կպատժվեն, ակտիվները կխրախուսվեն․ «Հրապարակ»

Պասիվները կպատժվեն, ակտիվները կխրախուսվեն․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ Շաբաթ օրը «Քաղպայմանագրի» համաժողովից եւ նախընտրական ցուցակի կազմավորումից հետո ՔՊ խմբակցության մի մասն անկումային տրամադրության մեջ է եղել․ գործող պատգամավորների մեծ մասը ցուցակի հետին հորիզոնականներում է հանգրվանել, եւ հույս չունեն, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո կհայտնվեն խորհրդարանում։

Այս տրամադրությունների մասին տեղյակ է նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը, ըստ մեր աղբյուրի, վարչության անդամներին հորդորել է բացատրական աշխատանքներ տանել թիմակիցների հետ, հավաստիացնել, որ որեւէ մեկն անգործ չի մնա, եթե ընտրություններին ընդառաջ «վիզ դնեն» ու հասնեն նրան, որ ՔՊ-ն կրկին իշխանություն վերցնի։

Հանձնարարել է նաեւ ակտիվացնել աշխատանքներն ընդդիմության դեմ պայքարում, որեւէ ռեպլիկ, որեւէ հայտարարություն անպատասխան չթողնել: Ավելին` նախահարձակ լինել։ Ասել է, որ ինքն անձամբ հետեւելու է բոլորի պահվածքին, պասիվները կպատժվեն, ակտիվները կխրախուսվեն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 07․ 04․ 26

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր