Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 8-ին          Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8, ապա կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Շուրիշկանի Հրաշագործ Ավետարանը կբերվի Մուղնու Սուրբ Գևորգ Եկեղեցի    

05 ապր 2026 15:34

Մեկ օրում 4 ուժ հայտնել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին սատարելու մասին

Մեկ օրում 4 ուժ հայտնել է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին սատարելու մասինՀունիսի 7 -ին սպասվող համապետական  ընտրություններից առաջ Հայաստանի ներքաղաքական դաշտում ձևավորվում է ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի շուրջ։ 

«Մեկ օրում  «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին սատարելու հայտարարությամբ հանդես եկավ քաղաքական 4 ուժ՝ «Ազատություն», «Կայունություն» «Ժառանգություն» և ՀԺԱՄ կուսակցությունը։ 

Քաղաքական բոլոր ուժերը միակարծիք են, որ  գործող իշխանությունը, իր պարտվողական և ուրացող  քաղաքականությամբ, Հայաստանը կանգնեցրել է կործանման  եզրին և դեռ շարունակում է իր վանգավոր՝ նահահջի, համակերպման և ուրացման  ուղին, ժողովրդի դեմ զենք դարձնելով կեղծ խաղաղությունը։ 

Քաղաքական ուժերը վստահ են, որ Միայն Սամվել Կարապետյանը կարող է Հայաստանը դուրս բերել ճգնաժամից և առաջնորդել դեպի ուժեղ ապագա»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր