Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen Vento»-ն, կա տուժած          Մեր տղերքը երկիրը թողնում են, գնում են, քյասիբությունը մեզ չի սազում, մենք իրար հետ պետք է նորմալ երկիր սարքենք       Հայաստանը պաշտպանություն է փնտրում «սպառնալիքի անմիջական աղբյուրից»    

08 ապր 2026 22:07

Տավուշի մարզի Պառավաքար գյուղում հրդեհ է բռնկվել

Տավուշի մարզի Պառավաքար գյուղում հրդեհ է բռնկվելԱպրիլի 8-ին, ժամը 17:26-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետից և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  հրդեհը բռնկվել է 14-րդ փողոցի 1 փակուղում գտնվող երկհարկանի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը  17:56-ին, մարվել՝ 18:26-ին: Այրվել են տան տանիքը և երկրորդ հարկը՝ գույքով (մոտ 100 քմ):

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի առաջին հարկ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր