Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen Vento»-ն, կա տուժած          Մեր տղերքը երկիրը թողնում են, գնում են, քյասիբությունը մեզ չի սազում, մենք իրար հետ պետք է նորմալ երկիր սարքենք       Հայաստանը պաշտպանություն է փնտրում «սպառնալիքի անմիջական աղբյուրից»    

10 ապր 2026 11:07

Առեղծվածային մահվան դեպք` Երևանում, բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը

Առեղծվածային մահվան դեպք` Երևանում, բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինըԱյսօր՝ ապրիլի 9-ին, առեղծվածային սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և նշված շենքի 5-րդ հարկի բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի, իսկ տունն ամբողջությամբ տակնուվրա արված է։Հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր են ժամանել քննչական խումբը և քննչական կոմիտեի փորձաքրեագետները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր