Իրանի գերագույն առաջնորդն անձամբ է կայացրել կրակի դադարեցման որոշումը, ամեն ինչ նրա վերահսկողության տակ է          «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ՀՀ 20 քաղաքացիներ ժամանել են Ադրբեջան       Շիրակի մարզում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, կա 5 զոհ, 3 վիրավոր    

10 ապր 2026 13:04

Շիրակի մարզում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, կա 5 զոհ, 3 վիրավոր

 Շիրակի մարզում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, կա 5 զոհ, 3 վիրավորԱյսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ։  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 5 հոգի մահացել են, 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։ 
 
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր