Հզոր ցիկլոնը Հայաստանի վրա պտտվելու է մինչև ապրիլի 13-ը, ապրիլի 15-ից տաք օդային հոսանքներն իրենց հետ կբերեն օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում          Բաքվում դեռ կան գերիներ, պահվող անձինք, այս մարդիկ պետք է օր առաջ ազատ արձակվեն       «ՀԷՑ» աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծելու հրամաններն անվավեր են ճանաչվել    

10 ապր 2026 15:00

«ՀԷՑ» աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծելու հրամաններն անվավեր են ճանաչվել

«ՀԷՑ» աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծելու հրամաններն անվավեր են ճանաչվելՀՀ դատարանները Ռոմանոս Պետրոսյանի՝ «ՀԷՑ» ՓԲ ընկերության աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծելու հրամաններն անվավեր են ճանաչում: Այս մասին հայտնում է ՀԷՑ Վերահսկողական կոմիտեն։

Շուրջ երեք տասնյակ աշխատակիցների մասով աշխատանքից ազատման հրամանների անվավեր ճանաչման արդյունքում` հօգուտ աշխատակիցների, բռնագանձման ենթակա գումարը հասնում է հարյուրավոր միլիոն դրամների, ինչն ուղիղ վնաս է հասցնելու ընկերության սեփականատերերին:

Հիշեցնենք նաև, որ սակագնով փոխհատուցվող աշխատավարձային ֆոնդի գերազանցող մասը` շուրջ 12 մլրդ ՀՀ դրամի չափով, «Տաշիր» ընկերությունների խումբն իր սեփական միջոցներից է ֆինանսավորել 2016-2025 թվականներին:

Ներկա պահին ընկերության աշխատավարձային ֆոնդը նույնպես չի տեղավորվում սակագնով փոխհատուցող գումարի սահմաններում և մասամբ ֆինանսավորվում է «Տաշիր» խմբի միջոցների հաշվին, դա նաև վերաբերում է ընտրություններից առաջ շուրջ 3500 աշխատակցի վարձատրության բարձրացմանը, քանի որ սակագնով աշխատավարձային հոդվածի բարձրացում չի եղել:

Ստացվում է, որ ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին՝ առանց նրանց հետ համաձայնեցնելու:

Արդեն պարզ է, թե ինչ նպատակների է ծառայելու ՀԷՑ-ը…

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր