Իրանի ժողովրդի անունից դատապարտում եմ Ձերդ Գերազանցությանը ուղղված վիրավորանքը, խաղաղության և եղբայրության մարգարե Հիսուսի պղծումը անընդունելի է
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտպանել է Հռոմի պապ Լևոն XIV-ին, այն բանից հետո, երբ պապը քննադատության է ենթարկվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։Հռոմի պապը քննադատել է ԱՄՆ գործողությունները Իրանում, մասնավորապես՝ անընդունելի անվանելով ԱՄՆ-ի սպառնալիքները Իրանի ժողովրդի դեմ։ Ապրիլի սկզբին, ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի կոչից հետո՝ աղոթել զինվորականների համար, Հռոմի պապը հայտարարել էր, որ գերիշխելու ցանկությունը չի համապատասխանում Հիսուս Քրիստոսի ուղուն։
«Իրանի մեծ ժողովրդի անունից դատապարտում եմ Ձերդ Գերազանցությանը ուղղված վիրավորանքը և հայտարարում, որ խաղաղության և եղբայրության մարգարե Հիսուսի պղծումը անընդունելի է ցանկացած ազատ մարդու համար։ Թող Ալլահի փառքը լինի ձեզ վրա», - գրել է Փեզեշքիանը X սոցիալական ցանցում։
