Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 14-ի համար          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 14-ին       Բիզնեսը դժգոհ է Փաշինյանից․ «Հրապարակ»    

14 ապր 2026 08:53

Բիզնեսը դժգոհ է Փաշինյանից․ «Հրապարակ»

Բիզնեսը դժգոհ է Փաշինյանից․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․  Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ճաշկերույթի է հրավիրել Հայաստանի խոշոր գործատուներին, նրանց թվում՝ Սամվել Ալեքսանյանին, Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին, «Գրանդ քենդիի» սեփականատիրոջը, «Սինոփսիս», «Յուքոմ», «Թիմ» ընկերությունների տնօրեններին եւ այլոց։

Հանդիպման մանրամասների վերաբերյալ կառավարությունից կցկտուր տեղեկություններ հաղորդեցին: Որոշ տեղեկություններով, հանդիպումը երկու նպատակ է ունեցել․ նախ Ռուսաստանի՝ հայ գործարարների նկատմամբ սահմանափակումների ֆոնին հանգստացնող թերապիա անցկացնել եւ թույլ չտալ, որ գործարարները դուրս գան Նիկոլ Փաշինյանի դեմ` նրան մեղադրելով հակառուսական քաղաքականության եւ իրենց բիզնեսին վնասելու մեջ:

Փաշինյանն ասել է, որ ամեն ինչ շուտով կկարգավորվի, եւ Ադրբեջանի հետ խաղաղության հեռանկարները նրանց առաջ այլընտրանքային շուկա կբացեն:

Բացի այդ, սրանով փորձում են հանրությանը ցույց տալ, թե իբր բոլոր խոշոր գործարարներն իրենց հետ են: Մինչդեռ ստույգ լուրեր կան, որ գործարարներից ոմանք շատ դժգոհ են այս իշխանությունից եւ նրա վարած հեղհեղուկ ու անպատասխանատու քաղաքականությունից:

Փաշինյանի օրոք իր բիզնեսն ընդլայնած, որդուն մարզպետ դարձրած Աշոտ Արսենյանի դեմ են Ռուսաստանում քրեական վարույթը վերսկսել` «Ջերմուկից» թունավորված եւ մահացած մարդու դեպքով, Պռոշյանի կոնյակի գործարանի արտադրանքն է արգելվել Ռուսաստանում: Խաչատուր Սուքիասյանի եւ մի խումբ այլ անձանց մուտքն է Ռուսաստան արգելված:

Ամենակարեւորը` ռուսները փակել են զուգահեռ էքսպորտի ճանապարհը, որից ահռելի օգուտներ էին ստանում դրանով զբաղվող գործարարները եւ ՀՀ պետական բյուջեն` հարկերի տեսքով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր