Օդի ջերմաստիճանը կբարձրանա 9-13 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով       Ապրիլի 15-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

15 ապր 2026 01:26

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 9-13 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 9-13 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևան քաղաքում`
Ապրիլի 15-ի գիշերը սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 18-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։  Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 15-17-ին աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր