Տեսանյութ.Ղարաբաղի ակցենտով մասկավորվածներ, չոքացնելու եմ, մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղներդ          Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի       Արցախի շուրջ 30 թանգարան հայտնվել է գոյաբանական uպառնալիքի պայմաններում    

06 մայիս 2026 09:45

ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա․ «Հրապարակ»

ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ Թեպետ ՔՊ-ում վերեւից հրահանգ է իջել՝ ԵՄ գագաթնաժողովը քարոզչական դրոշակ դարձնել՝ այն ներկայացնելով որպես Հայաստանի ինքնիշխանության, սուվերենության դրսեւորում, սակայն ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա։

Հատկապես ՌԴ-ի հետ հարաբերությունների ինչ-որ մակարդակ պահելու կողմնակիցներն են հիասթափված ու զայրացած մեր բյուջեի վրա միլիարդներ նստած այս միջոցառումից:

Նրանք մասնավոր զրույցներում խոստովանում են, որ այս միջոցառումը Հայաստանին ոչինչ չտվեց, փոխարենը՝ եվրոպացիները Հայաստանը հերթական անգամ իրենց աշխարհաքաղաքական հակամարտության պլացդարմը դարձրին՝ Ռուսաստանի դեմ իրենց ագրեսիան դրսեւորելով, եւ հայտնի չէ, թե սա մեզ վրա ինչ է նստելու ապագայում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր