ՔՊ-ն թրաֆիքինգի է ենթարկում «վարձ­կաններին»․ «Հրապարակ»          Ոչ թե օրենքով, այլ մեկ անձի ցուցումով. «Փաստ»       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 23-ի համար    

23 մայիս 2026 11:16

Ոչ թե օրենքով, այլ մեկ անձի ցուցումով. «Փաստ»

Ոչ թե օրենքով, այլ մեկ անձի ցուցումով. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, իրավապահ համակարգում գնալով ուժեղանում է դժգոհությունը, քանի որ արդեն ամենօրյա ռեժիմով պարտավոր են «արագի մեջ» քրեական գործեր հորինել, վարույթներ նախաձեռնել: Մեծ մասն արդեն բառիս բուն իմաստով զզվել է այս վիճակից, երբ Նիկոլ Փաշինյանն ամեն օր կարող է իր հավաքին ընդդիմադիրների դեմ մի բան հայտարարել, որին իրենք պետք է «միս ու արյուն» տան:

Մյուս կողմից՝ արժանապատվություն ունեցող իրավապահները վիրավորվում են ամբողջ համակարգն այս կարգի վարկաբերեկելուց: Ի վերջո, հանրության շրջանում ոչ անհիմն տպավորություն կա, որ կա՛մ իրավապահները տեղյակ չեն եղել տարիներ առաջ առերևույթ կատարված այս կամ այն «հանցագործությունից», կա՛մ տեղյակ են եղել, բայց ոչինչ չեն արել, մինչև սկսվի նախընտրական քարոզչությունը, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իբր «դիվիդենտներ» շահի, կա՛մ էլ պարզապես գործեր են «կարում», ինչը, իրավաբանական հանրույթի մեծ մասի համոզմամբ, ամենահավանականն է: Սակայն որ տարբերակն էլ լինի, արդյունքը մեկն է՝ իրավապահներն առաջնորդվում են ոչ թե օրենքով, այլ մեկ անձի ցուցումով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր