ԵԱՏՄ երկրների ղեկավարները հայտարարություն են տարածել Հայաստանի՝ ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ          Երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ       Գործարկվել է նորաբաց «Քո ձայնը» կայքը, փորձել ենք քաղաքացու իրավունքին միտված էջ պատրաստել    

29 մայիս 2026 12:30

ԱՄՆ-ն և Իրանը դեռևս չեն հասել խաղաղության պայմանավորվածությունների, բայց շատ մոտ են դրան

ԱՄՆ-ն և Իրանը դեռևս չեն հասել խաղաղության պայմանավորվածությունների, բայց շատ մոտ են դրանԱՄՆ-ն և Իրանը դեռևս չեն հասել խաղաղության պայմանավորվածությունների, բայց շատ մոտ են դրան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք դեռ այդ փուլում չենք, բայց մենք շատ մոտ ենք։ Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է նա լրագրողներին։

Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկացի և իրանցի բանակցողները համաձայնեցրել են փոխըմբռնման հուշագրի նախագիծը, որը նախատեսում է 60-օրյա հրադադար և խորհրդակցությունների մեկնարկ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

Պարբերականի տվյալներով՝ փաստաթուղթը սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջնական հաստատմանը։ Սակայն ավելի ուշ իրանական Tasnim գործակալությունը, հղում անելով բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրին, հայտնել է, որ հուշագրի տեքստը մինչ օրս չի համաձայնեցվել և չի հաստատվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր