ԵԱՏՄ երկրների ղեկավարները հայտարարություն են տարածել Հայաստանի՝ ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ          Երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ       Գործարկվել է նորաբաց «Քո ձայնը» կայքը, փորձել ենք քաղաքացու իրավունքին միտված էջ պատրաստել    

29 մայիս 2026 14:25

Տեսախցիկ չկա քվեախցիկում, չի կարելի քվեաթերթիկը նկարել, դուրս հանել ընտրատեղամասից․ Գոհար Մելոյանը ահազանգերի մասին

Տեսախցիկ չկա քվեախցիկում, չի կարելի քվեաթերթիկը նկարել, դուրս հանել ընտրատեղամասից․ Գոհար Մելոյանը ահազանգերի մասին«Առաջին հիմնական ահազանգը, որ ստանում ենք, դա այն է, որ քաղաքացիներին հրահանգում և ստիպում են լուսանկարահանել կամ տեսանկարահանել քվեախցիկում իրենց ուժի օգտին տրվող քվեաթերթիկը: Սա ըստ էության արգելված արարք է, և դուք եթե վախեր ունեք կամ ճնշման եք ենթարկում, հիմա հնարավորություն ունեք նկարելու, այնուհետև նետելու աղբարկղը և ընտրելու այն քաղաքական ուժին, որին իսկապես ցանկանում եք տալ ձեր քվեն։ Ահազանգեր ենք ստանում նաև, որ մարդկանց ստիպում են մասնավորապես մեր՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի 3-րդ համարի քվեաթերթիկը դուրս բերել՝ որպես ապացույց, որ մեր օգտին չեն քվեարկելու։ Հարգելի հայրենակիցներ, սա իրավախախտում է և դուք ինքներդ կարող է խնդիր ունենաք, եթե արձանագրվեց, որ դուք քվեաթերթիկ եք դուրս բերում, հետևապես կրկին ասում եմ, թույլ մի տվեք, որպեսզի ձեր նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառեն:

Քվեաթերթիկ դուրս բերելը բացի այն, որ ձեր կամքի վրա հարկադրանք է, նաև իրավախախտում է, որը կարող է հետևանք ունենալ։ 3-րդ ահազանգն էլ այն է, որ քաղաքացիներին՝ հատկապես մարզաբնակ և գյուղաբնակ, ահաբեկում են և ասում են, որ քվեախցերում գաղտնի տեսախցիկներ են տեղադրված լինելու, որի միջոցով նայելու են, թե մարդը ում օգտին է քվեարկում։ Մենք հավաստիացնում ենք, որ 2005 տեղամասային կենտրոններում ունենալու ենք ներկայացուցիչներ և երաշխավորում ենք, որ քվեախցերում և տեղամասային կենտրոններում բացի օրինական տեսախցիկներից՝ ավելորդ թաքնված որևէ տեսախցիկ չի լինելու, որը կկարողանա արձանագրել, թե ում օգտին եք քվեարկում կամ ինչպես եք ձեր կամաարտահայտությունը դրսևորում։ Գնացեք և ազատորեն իրացրեք ձեր քաղաքական իրավունքը, որովհետև այսօր շեղել են այն սահմանադրական ճշմարտությունը, որ քաղաքացին ու ժողովուրդն է մեր երկրում Հայաստանի Հանրապետությունում իշխանության աղբյուրը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր