ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

31 դեկ 2016 12:35

Տեր Բաբկեն քահանան Ամանորի, Սուրբ Ծննդյան տոնի, Ձմեռ պապիկի, տոնածառի և այլ խորհուրդների մասին. Հարցազրույց (տեսանյութ)

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի խորհրդի, Ձմեռ պապիկի ու տոնածառի նշանակության և այլ խորհրդանշող հարցերի շուրջ Hayacq.com-ի հարցազրույցը  ԱՀԹ Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի հետ:
 
-Տեր հայր, խոսենք  Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի խորհրդի մասին:
-Պետք է սկսել նրանից, որ հինը ավարտվում է և նորն է գալիս: Կարևորը Սուրբ  Ծննդյան խորհուրդն է՝ երկար տարիներ մարդկությունը սպասել է, որ այն իրականություն դառնա: Հիսուսը ծնվեց գոմում՝ մսուրքում, սա նշանակում է աստված աղքատացավ, որ մեզ հարստացնի: Նա չեկավ, որ իրեն ծառայեն, այլ եկավ, որ ինքը ծառայի և տվեց իր ամենամեծ պատվիրանը՝ սիրեցեք մեկդ մյուսին: Ամանորի, Սուրբ Ծննդյան ամբողջ կամարը պետք է լինի տիրոջ պատվիրանը. «Սիրեցեք զմիմյանս»: Եթե սեղանները դնում ենք որպես պարտականություն, որպես ցուցամոլություն, այն ոչինչ չարժի՝ դատապարտելի է, ինչ որ ունես արա այդ, բայց սիրով: Ամանորի ոգին հույսի հավատի և սիրո տարածումն է:

-Աշխարհի շատ երկրներում Սուրբ Ծնունդը նշվում է դեկտեմբերի 25-ին, իսկ Հայ Առաքելական եկեղեցին նշում է հունվարի 6-ին: Ինչո՞վ է սա պայմանավորված:
-Մինչև 4-5-րդ դարերը քանի դեռ չէր բաժանվել եկեղեցիները,  ընդհանուր եկեղեցին էլ էր նշում առաքելական կանոնների համաձայն՝ Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը՝ Մկրտությունը տոնում էին հունվարի 6-ին:  Առաքելական կանոնների համաձայն տերը ծնվել է հունվարի 6-ին, բայց քանի որ դեկտեմբերի 25-ը ձմեռային արևադարձն է,  երբ օրը, լույսը սկսում է երկարել  և քանի որ Հռոմեական Կայսրությունում կար արևի պաշտանմունքի՝ Միթրայի տոնը և չէին կարողանում այդ հեթանոսկան պաշտանմունքից, խրախճանքներից ազատվել դրա համար որոշվեց, որ եկել է արդարության  արեգակը՝ Հիսուս Քրիստոսը և իրենց մոտ Սուրբ ծնունդը տեղափոխվեց դեկտեմբերի 25-ին, սակայն Մկրտությունը մնաց հունվարի 6-ին: Մեր եկեղեցին մնաց հին, ճշմարիտ ակունքների մեջ: Հունվարի 6-ին, անմիջապես պատարագից հետո, ջրօրհնեքի արարողություն է լինում, այսինքն տիրոջ մկրտությունը Հորդանանում: Հունվարի 5-ի ճրագալույսի պատարագը խորհրդանշում է Բեթլեհեմի աստղը, որը ազդարարում է Քրիստոսի ծնունդը: Տարվա մեջ կա երկու ճրագալույսի պատարագ՝ մեկը Սուրբ Ծննդյան, մյուսը Սուրբ Հարության:

-Ե՞րբ պետք է այցելել ննջեցյալներին: Արդյոք ճիշտ է Ամանորի գիշերը այցելել գերեզմաններ:
-Սուրբ Ծնունդն ազդարարում է հինգ տաղավար տոներից առաջինը, այսինքն ամենամեծ տոնն է, փրկության աղբյուրը,  ուրախությունը:  Հունվարի 7-ին, որը անշարժ օր է եկեղեցին սահմանել է, որ բոլոր եկեղեցիներում պատարագ մատուցվի, որից հետո հոգեհանգստյան կարգ կկատարվի  և դրանից հետո նոր ժողովուրդը կգնա ննջեցյալների շիրիմներին այցելության, աղոթելու:
Մանրամասները Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր