6 տնային միջոց չափից շատ քրտնարտադրությունից և այդ խնդրի հետևանքով առաջացած տհաճ հոտից ազատվելու համար
Քրտնարտադրությունը պրոցես է, որի օգնությամբ օրգանիզմից դուրս են գալիս նրանում կուտակված հեղուկը, տոքսիներն ու այլ նյութեր: Մարդու մարմնի վրա առկա են ավելի քան 2 միլիոն քրտնագեղձ, որոնք արտազատում են քրտինք: Հատկապես այդ գեղձերը շատ են թևատակերում, դեմքի, ներբանների վրա ու ափերի մեջ: Շնորհիվ արտազատվող հեղուկի, աղի, միզանյութի ու ամինոթթուների, մարմինը նվազեցնում է իր ջերմությունն ու պաշտպանվում է գերտաքացումից: Սակայն, երբ քրտինքը արտազատվում է չափից շատ, դա ևս դառնում է խնդիր, որը ազդում է մարդու կյանքի ընթացքի վրա:
1. Եղեսպակ( Шалфей)
Շնորհիվ նրանում առկա մագնեզիումի ու վիտամին В-ի մեծ քանակության, եղեսպակը օգնում է կառավարել քրտնագեղձերի ակտիվությունը:
Ինչպե՞ս այն կիրառել
Լավ կլինի պատրաստեք թուրմ, որի համար հարկավոր է 5 գդալ չորացրած եղեսպակ ու 2 լիտր տաք ջուր և օրկան 2-3 անգամ խմեք 2-ական բաժակ այդ թուրմից:
2. Խնձորի քացախ, ուրց(чабрец) ու խնկունի (розмарин)
Այն բնական դեզոդորանտ է, քանի որ օգնում է արգելակել չափից շատ քրտնարտադրությունը՝ առանց մաշկի թթվալկալային բալանսը խախտելու:
Շատ լավ ընտրություն է համարվում խնձորի քացախով, ուրցով ու խնկունով պատրաստված դեզոդորանտը, քանի որ այն արդյունավետ կառավարում է քրտնագեղձերի ակտիվությունը:
Բաղադրիչները՝
Այս եփուկը օգնում է ազատվել հեղուկի պահպանման խնդրից, սակայն այն նաև առատ քրտնարտադրության թուլացման բավականին լավ միջոց է:
Ինչպե՞ս այն կիրառելՊատրաստեք ձիաձեթի թուրմ, որի համար հարկավոր է վերցնել 1 գդալ չորացրած բույսից ու այն լցնել 1 բաժակ տաք ջրի մեջ, որից հետո նրա մեջ ավելացնել մի քանի կաթիլ քացախ:
Լվացեք առատ քրտնարտադրության գոտիներն ու նրանց վրա բամբակով քսեք այդ թուրմից:
4. Հունական ընկույզի տերևները
Շնորհիվ իր տտպող ու հակասեպտիկ հատկությունների, նրանք կարող են կարգավորել ու կանխել առատ քրտնարտադրությունը:
Այս միջոցը հատկապես խորհուրդ է տրվում նրանց, ովքեր առատ քրտնարտադրություն ունեն թևատակերում:
Ինչպե՞ս այն կիրառել
Չորացրած տերևները 5 րոպեով դրեք շոգեխաշվեն եռման ջրի մեջ(2 գդալ տերև ու կես լիտր ջուր), որից հետո այդ եփուկը քամեք:
5. Թեյի ծառի յուղ
Եթե առատ քրտնարտադրությունը ուղեկցվում է տհաճ հոտով, կարող եք օգտագործել այս միջոցը:
Ինչպե՞ս այն կիրառել
Մի քանի կաթիլ յուղից քսեք թևատակերին կամ առատ քրտնարտադրությամբ աչքի ընկնող այլ հատվածներին:
6. Կերակրի սոդա ու կիտրոն
Սա բնական դեզոդորանտ է, որը աչքի է ընկնում մի քանի առանձնահատկություններով:
Նախ այն օգնում է կրճատել չափից առատ քրտնարտադրությունն այնպիսի հատվածներում, ինչպիսիք են թևատակերը:
Այն նաև չեզոքացնում է տհաճ հոտն ու գործում է որպես մաշկի բնական սպիտակեցնող միջոց:
Բաղադրիչները՝
1 գդալ սոդա (10 գրամ)
Ինչպե՞ս այն կիրառել
Ներկայացված բաղադրիչներից պատրաստեք խառնուրդ ու ցնցուղ ընդունելու ժամանակ քսեք այն թևատակերին:
Թեթև մերսող շարժումներով կատարեք շերտազատում, որից հետո մաքրեք այն: Օգտագործեք այն ամեն օր ու արդյունքը ձեզ միանշանակ կգոհացնի: